Եվ այսպես, մի քանի օր առաջ, սեպտեմբերի 7-ից 9-ը, կայացավ «ARMENIA EXPO 2018»  Հայաստանի ամենամեծ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ավելի քան 200 մասնակից-ընկերություններ աշխարհի 10 երկրներից: Ցուցահանդեսում  իր տաղավարը ներկայացրեց նաև WebMaster ստուդիան:

 

Մենք ձեռք բերեցինք շատ հետաքրքիր ծանոթություններ, իմացանք շատ օգտակար տեղեկություններ, և նույնիսկ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով իր հետաքրքրությունը ցուցաբերեց մեր հանդեպ մեր վեբ ստուդիայի հանդեպ:

WebMaster ստուդիան սիրով ներկայացրեց իր «INFO.AM» ծրագիրը: Ցուցահանդեսի շրջանակներում մեր թիմը շփվել է բազմաթիվ մասնակիցների հետ, ինչպես նաև ուրախ էինք հյուրընկալել մեր տաղավարում այցելուներին և պոտենցիալ հաճախորդներին: Իսկ ոմանք հետ նույնիսկ հասցրել ենք քննարկել իրենց նոր կայքերի կառուցվածքը և աշխատանքը, որոնք մենք նրանց համար շուտով կստեղծենք:

 Մեր թիմը արդեն սկսել է համագործակցություն որոշ հաճախորդների հետ, ովքեր ծանոթացել են ստուդիայի գործունեությանը ցուցահանդեսի շրջանակներում, և դա միայն սկիզբն է:

Մենք ցանկանում ենք արտահայտել մեր երախտագիտությունը կազմակերպիչներին՝ ցուցահանդեսի անցկացման  բարձր մակարդակի համար, և անհամբեր սպասում ենք հաջորդ տարվան, որպիսի նորից ներկայանանք արդեն «Armenia EXPO 2019»-ում:

Մեր մասին

WebMaster ստուդիայի թիմը մասնագիտացած է ինտերնետ նախագծերի իրականացման ոլորտում: Դրանք գեղեցիկ, մտածված, արդյունավետ կայքեր են, որոնք ստեղծում և սպասարկում ենք մեր հաճախորդների ցանկություններին համապատասխան:

Իմանալ ավելին

Կոնտակտներ

 ՀՀ, ք.Երևան, Հ. Հակոբյան 3

  www.master.am

  web@master.am

 (+374 96) 56 91 97

  Facebook

JoomShaper