Լուսանկարիչի մասնագիտությունը ստեղծագործական է, և ցանկալի է ունենալ պորտֆոլիո: Բայց թե ինչպե՞ս լուսանկարիչը գովազդի իրեն և ցույց տա իր պորտֆոլիոն շատ մարդկանց: Իրենց առաջ այս հարցը դնելով, շատ լուսանկարիչներ որոշում են ստեղծել սեփական կայքը:

 

Լուսանկարիչների համար ժամանակակից ինտերնետը յուրահատուկ, բերրի տեսողական միջավայր է, որտեղ գեղեցիկ պատկերն ունի մեծ ազդեցություն: Եթե ​​դուք պրոֆեսիոնալ լուսանկարիչ եք, ապա, ձեր սեփական կայքը ունենալով, կարող եք զգալիորեն բարձրացնել ձեր կարգավիճակը և ավելացնել պատվերների քանակը: 
  Շատ լուսանկարիչների համար, ինչպես արդեն կայացած մասնագետների, այնպես էլ սկսնակների համար, անձնական կայքի մշակումը բացարձակ անհրաժեշտություն է: Այո, հիմա գոյություն ունեն բազմաթիվ սոցիալական ցանցեր, որոնք թույլ են տալիս պատկերների փոխանակում: Այնտեղ գտնվելը տալիս է որոշակի օգուտ:  Սակայն  լուսանկարիչի սեփական կայքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է: Անձնական կայքի ամենամեծ առավելությունն այն է, որ դուք կարող եք ինքնուրույն կառավարել ռեսուրսը, դրա դիզայնը, նավարկությունը, տեղադրել հայտարարություններ և ցանկացած տեղեկություն: Միայն կայքն է հնարավորություն տալիս այցելուների շարքերից ներգրավել պոտենցիալ հաճախորդներին:  

Սեփական կայքի ստեղծման կարևոր պատճառներից մեկն այն իրավիճակն է, որը կարող է ստեղծվել ցանկացած ժամանակ: Սոցիալական ցանցերը ծառայում են տրաֆիկի լրացուցիչ աղբյուր դեպի Ձեր կայքը, և մասսամբ իրացման և ծառայությունները ներկայացնելու հրապարակ: Դուք կարծում եք, որ, մշակելով էջը սոցիալական ցանցերում,  զարգանում եք և զարգացնում եք ձեր ծառայությունները: Դուք ճիշտ եք: Սակայն, սոցիալական ցանցերը ձեր սեփական  ռեսուրսը չեն, ավելի ճիշտ ձերն են, բայց մինչև որոշակի պահը: Սոցիալական ցանցերում դուք ձեր էջի սեփականատերը չեք, փաստորեն, այն օգտագործում եք մինչև այդ սոցիալական ցանցի ղեկավարությունը թույլ է տալիս և, համապատասխանաբար, ցանկացած պահի էջը կարող են կամ փակել, կամ դրա օգտագործումը վճարովի դարձնել՝ որոշակի սահմանափակումներով: Ի վերջո, ձեր էջը պարզապես կարող են կոտրել: Մինչդեռ սոցիալական ցանցերը վաստակում են գովազդի միջոցով, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը ցանցի օգտագործման համար վճար չեն գանձի:

Կայքը պետք է արտացոլի լուսանկարչի ոճը և պրոֆեսիոնալիզմը: Պատրաստելով կայքը  և կուտակելով բոլոր այցելուների կոնտակտային տվյալները, դուք կառուցում եք պոտենցիալ հաճախորդների բազա՝ այն մարդկանց, ում կարող եք դիմել ձեր առաջարկով ցանկացած ժամանակ: Եվ շատ կարևոր հանգամանք է, որ հաճախորդների այս ամբողջ բազան ձեր անձնական բազան է, և ոչ ոք չի կարող այն փակել կամ վերցնել, քանի դեռ դուք չեք թույլ տվել: Փաստորեն, սոցիալական ցանցերը ձեր կայքի համար լրացուցիչ տրաֆիկի ներգրավման և, հետևաբար, կոնտակտային տվյալների հավաքագրման օժանդակ աղբյուրներ են: Մի մոռացեք զարգացնել ինչպես ձեր կայքը, այնպես էլ ձեր էջերը սոցիալական ցանցերում:

Մեր մասին

WebMaster ստուդիայի թիմը մասնագիտացած է ինտերնետ նախագծերի իրականացման ոլորտում: Դրանք գեղեցիկ, մտածված, արդյունավետ կայքեր են, որոնք ստեղծում և սպասարկում ենք մեր հաճախորդների ցանկություններին համապատասխան:

Իմանալ ավելին

Կոնտակտներ

 ՀՀ, ք.Երևան, Հ. Հակոբյան 3

  www.master.am

  web@master.am

 (+374 96) 56 91 97

  Facebook

JoomShaper