Ժամանակը անցնում է, ամեն ինչ փոխվում է, և բիզնեսի աշխարհում նույնպես: Եթե ​​մի քանի տարի առաջ կարող էինք հաճախակի լսել «Կա՞յք: Դա ում է պետք», ապա հիմա հաճախ կրկնում են. «Դուք կայք չունե՞ք: Ում եք պետք»:   Այսօր կայքը բիզնեսի զարգացման գործիքների անբաժանելի մասն է, ինչպես հեռախոսը սեղանին: 

Ի վերջո, առանց հեռախոսի դուք կսահմանափակվեք ձեր բիզնեսի ընդլայնման և զարգացման գործում: Ինտերնետային ռեսուրսի առկայությունը ձեզ առաջարկում է մի շարք առավելություններ, որոնց հնարավոր չէ հասնել միայն հեռախոսից օգտվելիս:  

Իսկ առաջին պատասխանը «Ընկերությանն ինչո՞ւ է պետք կայքը» հարցին կլինի «Ընկերության կերպարը/իմիջը ստեղծելու համար»: 21-րդ դարում ընկերության համար կայքը առաջին հերթին իր տեխնիկական արդիականության մասին վկայականն է: Մեր ժամանակների բոլոր հաջողակ ընկերությունները ունեն իրենց սեփական կայքը, որը հաճախորդներին օգնում է մանրամասն տեղեկատվություն ստանալ ընկերության գործունեության մասին:

Կայքը պարզապես անհրաժեշտություն է մեր ժամանակակից դինամիկ աշխարհում, որն ավելի ու ավելի է գնում է դեպի ինտերնետ միջավայր, ուստի նրա մշակմանը պետք է առավելագույն ուշադրություն դարձնել: 

Առաջին հերթին, սա քայլ է Ձեր մասին տեղեկացնելու համար: Կարևոր չէ, թե դա կորպորատիվ կայք է, առցանց խանութ կամ ձեր անձնական ինտերնետային բլոգն է, այն «պատմում է» ձեր գործունեության մասին հանրությանը և ավելի ճանաչելի կդարձնի դա:

Իմիջի ձևավորումը, նոր հաճախորդների և գործընկերների փնտրտուքները, հաճախորդների հավատարմության բարձրացումը, աշխատակիցներին ցուցաբերվող օգնությունը և այլն` այս բոլոր խնդիրները լուծում է կայքը:

Նույնիսկ, եթե որևիցե ընկերություն Ձեզ խորհուրդ է տվել ընկերը: Այսօր, նախքան կզանգահարեք այդ ընկերություն, Դուք, ամենայն հավանականությամբ, կբացեք կայքը, տեսնելու, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կազմակերպությունը: Դա կխնայի Ձեզ ժամանակը, Դուք ստիպված չեք հավաքվել և գնալ ինչ-որ տեղ` տեսնելու և ձեր կարծիքը կազմելու համար: Ինտերնետը Ձեզ օգնական: Դուք կմտնեք կայք և կկարդաք այն ամենը, ինչ Ձեզ հետաքրքրում է: 

Կայքի ստեղծումը հզոր մարքեթինգային գործիքի ստեղծում է, որը թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ. վաճառել, տեղեկացնել, գովազդել, ստեղծել ընկերության իմիջը և բարձրացնել հաճախորդների հավատարմությունը: Վեբ ռեսուրսի գրագետ մշակման և խթանման շնորհիվ դուք կարող եք ոչ միայն հայտարարել ձեր մասին, այլև մեծ օգուտներ ստանալ ձեր գործունեությունից` դրամական, մարդկային կամ այլ ռեսուրսների տեսքով: 

Այն հանգամանքի շնորհիվ, որ ցանկացած օգտատեր կարող է ցանց մուտք գործել ցանկացած ժամանակ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, բիզնեսի տերերը կարող են անընդհատ համագործակցել հաճախորդների կամ  գործընկերների հետ: Կայքը իզուր չէ կոչվում շուրջօրյա վիրտուալ գրասենյակ, քանի որ այցելելով դա, օգտատերը առանց ջանքերի կկարողանա ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Կայքի տեխնիկական աջակցության կամ փոստի ծառայությունները կարգավորելով, ընկերությունները կկարողանան համագործակցել հաճախորդների և գործընկերների հետ օրական 24 ժամ:

Որո՞նք են կայքերի հիմնական առավելությունները:  

Այս հարցի պատասխանը յուրաքանչյուր ոք կգտնի հետևյալ կետերից յուրաքանչյուրը կարդալիս: Դիտարկենք 5 ամենա կարևոր պատճառներն ու առավելությունները, թե ինչու ձեր բիզնեսը պետք է ունենա ինտերնետ կայք:

Բազմամիլիոն լսարանի ներգրավում:

Ինտերնետային ռեսուրսի առկայությունը հնարավորություն է տալիս զարգացնել բիզնեսը ձեր աշխարհագրական դիրքի սահմաններից դուրս և նոր հաճախորդներ ձեռք բերել ոչ միայն ձեր տարածաշրջանում, այլև, եթե ցանկանում եք, ապա դրանից դուրս: Ինտերնետն ունի գլոբալ հասանելիություն, ինչով ձեր կազմակերպությունը կարող է օգտվել առանց լրացուցիչ ծախսերի: Դուք ստիպված չեք լինի նոր շուկաներում ձեր բիզնեսը գովազդելու համար մեծ գումարներ ծախսել, մեկ կայքը կարող է դա անել աշխարհի շատ երկրներում:

Ձեր հաճախորդները կարող են հեշտությամբ կապվել ձեզ հետ:

Ձեր կայքի միջոցով ձեր հաճախորդները կարող են 24 ժամ էլեկտրոնային փոստով դիմել ձեզ, ձեր կայքը կարող է ներգրավել նոր հաճախորդներ կամ վաճառել ձեր արտադրանքը նույնիսկ այն ժամանակ, երբ դուք քնած եք: Պատկերացրեք, ամեն առավոտ արթնանում եք, իսկ ձեր փոստարկղը լցված է հաճախորդների հարցումներով կամ պատվերներով: Ինտերնետային ռեսուրսի առկայությունը նաև հնարավորություն է տալիս ավելի արագ և տնտեսապես ավելի արդյունավետ կերպով արձագանքել հաճախորդի պահանջներին, քան հեռախոսային կապի կամ սովորական փոստի միջոցով:

Ընկերության մասին տեղեկատվության ակնթարթային թարմացում:

Կոնտենտի կառավարման համակարգի օգնությամբ, որը ինտեգրված է ձեր կայքում, դուք կարող եք թարմացնել տեղեկությունները այնտեղ օրական 24 ժամ, շաբաթական 7 օր առանց ժամանակ և գումար ծախսելու գովազդային գրքույկը թարմացնելու համար: Դուք կարող եք անմիջապես փոխել գները, թարմացնել կոնտակտային տվյալները կամ նույնիսկ ամբողջությամբ փոխել ձեր կայքի բովանդակությունը ցանկացած պահի:

Ապրանքի կատալոգի անմիջական մատչելիությունը

Ձեր ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային կատալոգը յուրաքանչյուր տանը հասանելի է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, տարեկան 365 օր: Ձեր արտադրանքը ցուցադրվում է շուրջօրյա և ամբողջ աշխարհում: Հետաքրքեք հաճախորդին կամ գնորդին անկախ օրվա ժամից: Գնորդը այլևս ստիպված չի լինի սպասել, մինչև խանութը կամ գրասենյակը կբացվի կամ իրենց քաղաքում ձեր ապրանքների կամ ծառայությունների ցուցահանդես կանցկացվի:

Քանի որ ձեր մրցակիցներն ունեն այն:

Ձեր մրցակիցների արտադրանքը կարող է լինել ավելի վատը կամ ավելի թանկ, քան ձերն է, բայց ավելի հայտնի, քանի որ նրանք ինտերնետային ռեսուրս ունեն: Դուք կորցնում եք պոտենցիալ հաճախորդներին` ձեր ապրանքը չգովազդելով ինտերնետում:

Ուսումնասիրելով կայքերի բոլոր առավելությունները, կարելի է գնահատական տալ նրանց կարևորությանը և ազդեցությանը ժամանակակից հասարակությունում: 21-րդ դարում կայքը ցանկացած բիզնեսի համար կարևոր է դառնում: Կայքը գովազդում է, վաճառում և խթանում է ձեր գաղափարները, այնպես որ, եթե դուք դեռ չունեք այն, ապա մոտ ապագայում դուք կարող եք ձեր մրցակիցներից հետ մնալ:

Մեր մասին

WebMaster թիմը մասնագիտացած է ինտերնետ նախագծերի իրականացման ոլորտում: Դրանք գեղեցիկ, մանրամասն մտածված, արդյունավետ կայքեր են, որոնք ստեղծում և սպասարկում ենք մեր հաճախորդների ցանկություններին համապատասխան:

Իմանալ ավելին

Մեր գործընկերներըSome Featured Photos

Կոնտակտներ

 ՀՀ, ք.Երևան, Հ. Հակոբյան 3

  www.master.am

  web@master.am

 (+374 96) 56 91 97

  Facebook

JoomShaper