1. Մանրամասն տեղեկություններ ձեր կազմակերպության մասին

Վեբ-կայք՝ սա այն վայրն է, որտեղ կարելի է հրապարակել մանրամասն տեղեկություններ ընկերության, ծառայությունների,  պայմանների,  պատվերի կատարման կոնտակտների և այլ տվյալներ մասին։

Կայքում ձեր հաճախորդների համար այս ամենը հասանելի է տարին  12 ամիս, լինի  գիշեր թե ցերեկ։

Հղումը դեպի կայք կարելի է նշել այցեքարտերի, զրույցի, գովազդային նյութերում, տարբեր տեղեկատուներում ու որոնողական համակարգերում.

Կայքում նոր տեղեկատվություն հրապարակելը պարզ, արագ և անվճար գործընթաց է, որը հնարավոր չէ իրականացնել ավանդական գովազդի այլ տարբերակներով։

Կայքերի պատրաստում

2. Նոր հաճախորդների ներգրավում


Վեբ-կայքը մի գործիք է, որի օգնությամբ կարելի է ներգրավել պոտենցիալ հաճախորդների եւ պարզեցնել նոր պատվերի ընդունման գործընթացը:

Պոտենցիալ հաճախորդները  կատալոգներից եւ որոնողական համակարգերից ըստ բանալի բառերի կգտնեն ձեր կայքը, կծանոթանան ծառայությունների և պայմանների հետ, որը թույլ կտա նրանց դառնալ ձեր նոր հաճախորդը։

Կայքի միջոցով հաճախորդը կարող է կատարել նախնական գրանցում առաջարկվող ծառայություններից օգտվելու համար, կատարել օնլայն վճարում, կամ գրանցվել օրինակ դասընթացի, առանց կազմակերպություն այցելելու։

 

3. Սպասարկման մակարդակի բարձրացում


Վեբ-կայքի օգնությամբ կարելի է պարզեցնել  առկա հաճախորդների հետ աշխատանքը։ Կայքի միջոցով կարելի է տրամադրել հաճախորդներին նոր տեղեկատվություն ծառայությունների և նորություների մասին։ 

Կայքում կարելի է ստեղծել հատուկ բաժին "հարցեր և պատասխաններ", որտեղ զետեղված են առավել հաճախ տրվող հարցեր և դրանց պատասխանները։

 

4. Տեղեկատվության փոխանակում

Կայքի օգնությամբ կարելի է ոչ միայն փոխանցել տեղեկատվություն, այլ ստանալ արժեքավոր տեղեկատվություն ծառայությունների կամ սպասարկման որակի բարձրացման համար։
Հաճախորդները կարող են կայքում թողնել մեկնաբանություններ, նկատողություններ և նկատառումներ, որի հետեգա մշակումը կբարձրացնի կազմակերպության մակարդակը։ 

 

5. Ձեր իմիջը


Վեբ-կայքը բարձրացնում է կազմակերպության  իմիջը։ Ինտերնետային կայքի առկայությունը վկայում է կազմակերպության տեխնիկական զարգացվածության,  ժամանակի պահանջներին բավարարելու, հաճախորդներին ավելի հասանելի լինելու մասին:

6․ Ներդրումների արդարացում

Կորպորատիվ կայքի պատրաստումը չի պահանջում երկար ժամանակ, մեծ ռեսուրսներ, հետևաբար այն մատչելի է և հասանելի։ Պատվիրելով և ունենալով կայք Կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել Ձեր կազմակերպության զարգացմանը, քանի որ կայքի օգնությամբ Ձեր աշխատակիցները կազատվեն ավելորդ հեռախոսազանգերին պատասխանելուց և տեղեկատվություն տրամադրելուց։
Որոշ դեպքերում կարելի է ստեղծել կայք բոլորովին անվճար, սակայան այս դեպքում ծախսում եք ժամանակ, իսկ արդյունքում կունենք ոչ պրոֆեսիոնալ կայք։


Webmaster-ը առաջարկում է շահավետ պայմաններ բոլոր վեբ-կայք ցանկացողներին:

Կնքելով 1 տարվա կայքի սպասարկման պայմանագիր կայքի պատրաստումը կլինի անվճար:

Մեր մասին

WebMaster թիմը մասնագիտացած է ինտերնետ նախագծերի իրականացման ոլորտում: Դրանք գեղեցիկ, մանրամասն մտածված, արդյունավետ կայքեր են, որոնք ստեղծում և սպասարկում ենք մեր հաճախորդների ցանկություններին համապատասխան:

Իմանալ ավելին

Մեր գործընկերներըSome Featured Photos

Կոնտակտներ

 ՀՀ, ք.Երևան, Հ. Հակոբյան 3

  www.master.am

  web@master.am

 (+374 96) 56 91 97

  Facebook

JoomShaper