Ամեն տարին վեբ մշակման ոլորտ է բերում նոր ուղղություններ, տեխնոլոգիաներ և միտումներ: Մենք Web.Master-ում հետևում ենք վեբ դիզայնի տրենդերին և հաճույքով կկիսվենք դրանցով ձեզ հետ:

Ի՞նչ է  բերում մեզ 2018 թվականը վեբ մշակման ոլորտում: Այժմ արդեն շատ մեծ ուշադրություն է դարձվում, թե որքան արագ է ներբեռնվում և աշխատում կայքը: 

Դրա պատճառն է ցանցի օգտատերերի շարժունակության մակարդակի աճը: 2016 թ-ը շրջադարձային էր, երբ շարժական սարքերը գերազանցեցին աշխատասեղանին տրաֆիկի ցուցանիշներով: Ակնհայտ է, որ նորարարությունների մեծ մասը կներդրվեն նկատի ունենալաով շարժական սարքերը: 

2017 թ-ին դիզայներները և այլն մշակողները ստեղծել են  պարզ կայքեր սմարթֆոնների և այլ  պլանշետների վրա ավելի լավ պատկերելու նպատակով: Ծանրակշիռ ռեսուրսները վախեցնում են շարժական լսարանին: Սմարթֆոնների տրաֆիկը կայունորեն աճում է, դրա հետ միասին փոխվում է և   վերաբերմունքը   վեբ դիզայնի նկատմամբ: Այժմ կայքը, որ հարմարեցված է   առաջին հերթին շարժական սարքերի համար, քմահաճույք չի համարվում:

 

Հարթ դիզայն (Flat Design)

Մաքուր և   մինիմալիստական էջերը, սահմանված 2017 թ-ին Google Material Design-ի կողմից, առավելագույն զարգացում կստանան   2018 թ-ին: Նորաձև է համարվում հարթ դիզայնի ուղղությունը (Flat Design): Օգտագործվում է վեկտորային գրաֆիկա՝ շեշտադրումների համար ռաստրայինի ավելացումներով։ Մինիմալիզմը և դյուրազգաց դիզայնը, պարզ և հասկանալի է կայքի օգտատերերի համար: Ծանր կառույցներով դանդաղ կայքերից հետո վառ գույները, հստակ եզրերը և բաց տարածությունները ընկալվում են որպես մաքուր օդի շունչ: Սպիտակ ֆոնը նորություն չէ, սակայն   2018 թ-ին մշակողները ավելի հաճախ օգտագործում են սպիտակի տարածքը: 

Մինիմալիզմը և   գործառույթի գերակշռությունը ձևի հանդեպ տափակ դիզայնը չի   դարձնում ձանձրալի: Հակադրական վառ գույները, նկարազարդումները, պարզ պատկերները և տառատեսակները միասին փոխանցում են օգտատերերի հիանալի փորձը, կպչում և զարմացնում են: Շարժական, արագ, թեթև էջերում սպիտակ ֆոնը հիմնականն է: Ֆլեշը և   անօգուտ դիզայնը  անցյալում է: Նույնիսկ նկարները հնաոճ են դառնում: Այն ամենը, ինչ կա վեբ էջում, մեկ նպատակի է ծառայում՝ բարձրացնել կոնվերսիան: Կարևոր չէ, թե ինչպես են նրանք մտել   կայքը`  հեռախոսից, թե համակարգչից:

 

Տիպաբանություն/Տիպագրաֆիկա

Խոշոր իմաստալից անվանումներ և տեղեկատվության կառուցվածքային բլոկներ

2018թ-ի մինիմալիստական ​​ոճերին համապատասխանելու համար, տիպագրաֆիկան որպես դիզայնի տարր   կենտրոնական տեղ կզբաղեցնի:  Տիպագրաֆիկայի յուրաքանչյուր լուծում    կարող է մտքեր փոխանցել և    լուսանկարներից ոչ պակաս ասոցիացիաներ առաջացնել: Մենք արդեն տեսնում ենք գունագեղ, զվարճալի և   գեղարվեստական ​​տառատեսակներ նկարների փոխարեն: Շարժական սարքերի համար դա մեծ նշանակություն ունի: Ի տարբերություն պատկերների, որոնք էջերը ավելի են ծանրեցնում, տիպագրաֆիկայի խոշորացման  չափը չի ազդում արտադրողականության վրա: Հրաժարվեք նկարներից և օգտագործեք արտահայտիչ տիպագրաֆիկան` դա կստեղծի մաքուր գծեր   մեծ սպիտակ տարածությունով, և լոգոները և կոչերը  ավելի լավ կերևան էջի վրա:

 

Անգույն՝ ուրվական կոճակներ

Մինիմալիզմի ընտրությունը ազդել է նաև կոճակների ձևավորման վրա: Կայքերի նախագծման մեջ աճում է այս տեսակի կոճակների օգտագործումը: Նման կոճակները չեն ծանրաբեռնում կայքը և յուրատեսակ են:

 

Վառ գույներ

Սակայն վերը նշվածը չի   նշանակում,   որ գունավոր կայքերը ամբողջովին կվերանան: Համարձակ գույների  օգտագործումը ձևավորման մեջ դեռևս գերակայում է: Այստեղ, ով ինչ սիրում է, և ինչ ավեկի հարմար կլինի յուրաքանչյուր ծրագրի համար: Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ գույները դառնում են ավելի վառ:  Լավ հակադրության հետ համատեղ օգտատիրոջը ավելի հարմարավետ է կողմնորոշվել կայքում և ընկալել տեղեկատվությունը:

 

Շարժվող նկարներ

Սինեմագրաֆները՝ շարժվող նկարները, կխցկվեն ստատիկ պատկերի և լայնամասշտաբ տեսանյութի միջև և 2018 թ-ին կդառնան վեբ դիզայնի տրենդ: Այս արագ հատվածները այնքան ծանր կամ դանդաղաշարժ չեն, ինչպես տեսանյութը, ստեղծում են դինամիկ պատկեր:

Կայքերը սկսեցին օգտագործել կենդանի լուսանկարներ և ֆոներ, ինչը հստակ ուշադրություն է գրավում և կայքին որոշ դինամիկա է հաղորդում: Ի տարբերություն տխրահռչակ gif ֆայլերի, սինեմագրաֆները իրենցից ներկայացնում են անշարժ պատկերներ՝ մեջը երկրորդական շարժվող տարրերով: Նման պատկերները շատ ավելի թեթև են և այնպեսի ձանձրալի չեն, ինչը թույլ է տալիս ստեղծել դինամիկ և կենդանի միջավայր:

 

Երկրաչափական մարմիններ և   գծեր

2016 թ-ից   տենդենց,    որը կշարունակի զարգանալ և   2018 թ-ին: Այս տրենդը զարգացավ նյութական դիզայնի ազդեցության ներքո: Օգտագործելով էջում  խառը ձևեր և  զարդներ,  կարելի է հասնել ուշագրավ արդյունքների: Առաջին հերթին, դիզայնում գնահատվում է կոմպոզիցիան, մակետի ամբողջական պատկերը: Ուղղանկյունները և քառակուսիները հիանալի շեշտադրում են կարևոր բաները:

Յուրահատկություն

Եվ, իհարկե, չի կորում դիզայնի անհատականությունը: Գծապատկեր  և նկարազարդում: Հարկավոր է ուշադրություն դարձնել կրաֆտային գրաֆիկայի վրա, որ գրավել է շուկան   2017թ-ին, և շարունակում է գրավել: Մեկ այլ օրինակ՝ որակյալ գիծ-արտ (line-art): Որակյալ ֆոտոկոնտենտ: Խոշոր պատկերները այլևս նորաձև չեն, նրանք պետք է իմաստ կրեն: Պատկերները կարևոր դեր կխաղան ապրանքների և այլն ծառայությունների ներկայացման գործում:

Մեր մասին

WebMaster ստուդիայի թիմը մասնագիտացած է ինտերնետ նախագծերի իրականացման ոլորտում: Դրանք գեղեցիկ, մտածված, արդյունավետ կայքեր են, որոնք ստեղծում և սպասարկում ենք մեր հաճախորդների ցանկություններին համապատասխան:

Իմանալ ավելին

Կոնտակտներ

 ՀՀ, ք.Երևան, Հ. Հակոբյան 3

  www.master.am

  web@master.am

 (+374 96) 56 91 97

  Facebook

JoomShaper